ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրական ցասումն առջևում է

Իրական ցասումն առջևում է
25.03.2024 | 23:07

Երեկվա «ահաբեկչության» աղմուկ-աղաղակի և եղելության տարազեկման խառնաշփոթից չկարողացա գլուխ հանել իրականությունից: Արդեն տեղյակ եմ, որ գլխավոր մասնակիցներից մեկը Արթուր Մովսիսյանն է, որը 44-օրյայում տղային է կորցրել, որդու աճյունը դեռ սգո սեղանին` հավաքել է իր ջոկատն ու մեկնել Արցախ: Սա հատուկ եմ նշում` հուշելու «տեռորացավով» տառապողներին, որ Արթուրը պատահական մեկը չէ:

Ինքնապարտադրական քայլին Արթուրն ընկերների հետ դիմել է այն բանից հետո, երբ ոստիկանությունն սկսել է Ոսկեպար ու Բաղանիս մեկնող և այնտեղ գտնվող «Մարտական եղբայրության» անդամներին ամենուր` թե՛ սահնանին, թե՛ Երևանում և այլուր ձերբակալել:

Արդ` ողջունում եմ ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, ՎԱՐԴԳԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ և ՍՏԵՓԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ընդվզումը Հայաստանի սահմաններն անսահմանորեն կրճատող, հայոց հողերն անվերջորեն թշնամուն զիջող, հայոց դարավոր թշնամիների սպասարկու և պաշտպան, ՀՀ հակապետական և ԱՀԱԲԵԿԻՉ իշխանության դեմ:

Իրական ցասումն առջևում է:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ